Աշխարհ
06:00 06/02/2020

Հրապարակվել են Չինաստանում 10 օրում կառուցված բուժհաստատության արբանյակային լուսանկարները

Չինաստանի իշխանությունները հրապարակել են համաճարակի կենտրոն դարձած Ուհան քաղաքում նոր հիվանդանոցի կառուցման արբանյակային լուսանկարները։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:

Քաղաքի հարավային հատվածում Huoshenshan կամ Fire God Mountain Hospital անվանումով այս հիվանդանոցը Չինաստանում զրոյից կառուցված, հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված առաջին բուժհաստատությունն է: Շինությունը կառուցվել է տասը օրվա ընթացքում և արդեն հասցրել է ընդունել հիվանդների առաջին խմբին:

Կառուցելիս՝

Կառուցված՝

Հիշեցնենք, որ օրերս Չինաստանում բացվել էր ևս մի բժշկական հաստատություն, որը հազարավոր աշխատակիցների, հատուկ տեխնիկայի և կամավորների օգնությամբ երկու օրվա ընթացքում անսարք շինությունից վերափոխվել էր բժշկական կենտրոնի:

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասնում է 479-ի, վարակվածների թիվը գերազանցում է 16 600-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ