Սպորտ

Պեդրոն հրաշալի ֆուտբոլիստ է. Մխիթարյան

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի նորեկ Պեդրոյի մասին:

ֆուտբոլիստը հայտնել է, որ Պեդրոն հրաշալի ֆուտբոլիստ է:

«Պեդրոն հրաշալի ֆուտբոլիստ է, ում հետ հաճելի է գտնվել նույն խաղադաշտում: Նա խաղացել է լեգենդար ակումբներում ՝ «Բարսելոնա», «Չելսի»: Վստահ եմ, որ «Ռոմայում» Պեդրոն հրաշալի մրցաշրջաններ կանցկացնի:

Մենք ամեն ինչ կանենք, որ նա շուտ մերվի «Ռոմայի» խաղաոճին»,-ասել է Մխիթարյանը:

Այս մասին տեղեկանում ենք «Ռոմայի» պաշտոնական կայքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ