fbpx
Հասարակություն

Հրավիրում եմ բոլորիդ «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառմանը․ Արոնյան

Հայաստանի շախմատի առաջաատար Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Սիրելի ընկերներ,

Այս կիրակի՝ նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ բոլորիդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ես և գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամին։

Միասին աջակցենք մեր ազգի պայքարին ահաբեկչության դեմ։

Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։

https://www.facebook.com/LevAronian/posts/10158227843078110?__cft__%5B0%5D=AZWtDF-T_s3MvMAHinmcYOJq_SRLbJTO2MaIQFnpDqQFBIUaeax7Ih17-gb_HlZpaM0RPSLMYwfUyHdMoj_OkwLtA0_djjJPc-H1VboWQWtFbyLt4TlJRja8oXFJTci6ot35hogltPx0C8Y5eypUsfEE&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ