fbpx
Աշխարհ

Երուսաղեմում աճող լարվածությամբ պայմանավորված՝ հրավիրվել է ՄԱԿ ԱԽ նիստ

Երուսաղեմի արևելյան մասում վերջին շրջանում իրադրությունը գերլարված է։ Պարբերաբար բախումներ են տեղի ունենում Իսրայելի ոստիկանների և պաղեստինցիների միջև։

Այս առիթով՝ Թունիսի, Իռլանդիայի, Չինաստանի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Նիգերի, Վիետնամի ու Սենթ Վինսենթ և Գրենադինների նախաձեռնությամբ հրավիրվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կքննարկվի, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ իրավիճակի կայունացման համար։

Նշվում է, որ քաղաքում վերջին բախումը տեղի է ունեցել ուրբաթ օրը, որի հետևանքով տուժել էին 6 իսրայելցի ոստիկաններ ու Պաղեստինի շուրջ 200 բնակիչներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ