Այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում։ Այս մասին հայտնում է Pastinfo.am-է։
Պետական կառույցից որևէ մեկնաբանություն չտվեցին, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ չի մեկնաբանում տեղեկատվությունը՝վկայակոչելով ՍԴ մասին օրենքը, որը որոշակի արգելք է սահմանում դատավորների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների մասին տեղեկատվություն տրամադրելու հարցում։ հանդիսանում տեղեկություններ հրապարակելու համար։
«Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»,- Նշված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետում:
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։
Չնայած օրենսդրական արգելքին՝ դեկտեմբերի 27-ին դատախազությունը բավական ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՍԴ նախագահին մեղսագրվող արարքների վերաբերյալ։