Քաղաքականություն

Հրայր Թովմասյանը ամեն ինչ կանի, որ կառչած մնա աթոռից. Ալեն Սիմոնյան

Այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով նրան, որ ՄԻԵԴ-ը մերժել է որպես հայցի միջանկյալ միջոց կասեցնելու Սահմանադրական փոփոխությունների իրագործումը ասաց. «Մենք որևիցե ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի, ակնկալիք էլ չունենք, որ որևէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի»:

Սիմոնյանը նշեց, որ Հրայր Թովմասյանի մերձավոր ԶԼՄ-ների ցանկությունն է փոքր բաժակում փոթորիկ ստեղծել:

«Արդեն որերորդ անգամ է՝ գնում են տարբեր տեղերից, դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի դա Բրյուսելից կամ Մոսկվայից: Չի ստացվել ու չի ստացվելու: Եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա իմ հարցազրույցի ժամանակ այստեղ լույսը անջատի, որ չկարողանամ հարցազրույց տամ, ինքը դա կանի, որովհետեւ ինքը դրա փորձն ունի: Ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում, չեմ ուզում մանրամասնել: Ինքը ամեն ինչ կանի, որ կառչած մնա աթոռից»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ