Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը․ եղել է քաղաքական առևտուր․ Նիկոլ Փաշինյան

Հրապարակող՝

Վարչապետը անդրադարձել է սրճարանների ապամոնտաժման գործընթացին

Ամենադիտվածներ

Կա՞ Սահմանադրական դատարանում ճգնաժամ, թե՝ ոչ:

Այս մասին հարցին ի պատասխան «Ազատության» ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Ինձ Վահե Գրիգորյանի նամակն ուղղակի ցնցեց: Ես հասկացա, որ 2018 թվականին, բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծված մանիպուլյացիայի վրա, գուցե մասնագիտական գիտելիքների կամ նրբություների չիմացության պատճառով չենք նկատել նույնաբովանդակ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել ՍԴ-ում: իսկ ի՞նչ է տեղի ունեցել. Երբ 2015-ին սահմանադրական փոփոխություններ էին նախաձեռնվում, ասվում էր, որ սա ինստիտուցիոնալ փոփոխություններ է նախատեսում: Սահմանադրության նոր տեքստի հեղինակները պնդում էին, որ գտել են ինչպիսին պետք է լինի ՀՀ-ում իդեալական սահմանադրական դատարանը:

Եկեք չմոռանանք, որ Սահմանադրական դատարանը մեր երկրում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է, որովհետև 96 թվից սկսած բոլոր ընտրակեղծիքներն են վավերացրել, կա վստահության ճգնաժամ նաև ՍԴ-ի նկատմամբ:

Տեքստի հեղինակներն ասում են՝ ահա, այսպիսին պետք է լինեն փոփոխությունները՝ ասում են ոչ թե դատավորները պետք է ընտրվեն ցմահ, այլ 12 տարով, ՍԴ նախագահը պետք է ընտրվի ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ ՍԴ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով, այսինքն՝ 6 տարին մեկ պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխություն:

Ունե՞նք մենք այն Սահամանադրական դատարան, որը ներկայացված է, ոչ չունենք, որովհետև նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ Սահմանադրական դատարանի երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես հետագայում պետք է պարզվեր՝ ներիշխանական գործարքի արդյունքում: Տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ քաղաքական դեմքերը ստանում էին իրենց հասանելիքը՝ Սերժ Սարգսյանը վարչապետի, Գագիկ հարությւոնյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը: 40 օր անց, այս Սահմանադրությունը պետք է ուժի մեջ մտներ և ունենայինք նոր Սահմանադրություն, նա հրաժարական տվեց, որից հետո ՍԴ նախագահ ընտրվեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանը: Մինչդեռ նոր Սահմանդրությամբ նշված է, որ նոր նախագահին ընտրում է հենց ՍԴ-ն: Թուղթն էլ էր իրենց ձեռքին, գրիչն էլ, անցումային դրույթ են գրել, որ ովքեր ապրիլի 9-ից առաջ են ընտրվել ՍԴ անդամ, նրանց վրա տարածվում են 2015 թվականի դրույթները՝ այսինքն նրանք ոչ թե 12 տարով են ընտրվում, այլ ցմահ կամ 65 տարով, նույնը ՍԴ նախագահի մասին:

Ի՞նչ է ստացվում, որ մենք ունենք մեր Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան, բայց մենք չենք կարող ունենալ նման դատարան մինչև առնվազն 2035 թվականը, քանի որ Հրայր Թովմասյանը եղել է Սահմանադրության տեքստի հեղինակը, ինքը Ս. Սարգսյանի և Գ. Հարությունյանի հետ համաձայնեցված գրել է այնպիսի տեքստ, որ ինքը մինչև 2035 թվականը մնում է ՍԴ նախագահ: Մենք, ստացվում է, դրույթը չենք կարող կիրառել մինչև 2035 թվականը, որովհետև Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանն այնպես, ինչպես կարող էր սեփականաշնորհել ինչ-որ նոտարական գրասենյակ: Ունենք 2019 թվականի Հայաստան, բայց ըստ էության, ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան:

Ըստ էության, այս պատկերը ցույց է տալիս, որ Հրայր Թովմասյանի կողմից սեփականաշնորհված է դատարանը, ինչպես գնումների մրցույթ է արվել, կոռուպցիան ինչպե՞ս է տեղի ունենում, որ գրում են էնպիսի առաջարկ, որը կարող է բավարարել մրցույթի մասնակիցներից միայն մեկը, ահա այդպես տեղի է ունեցել սեփականաշնորհում:

Չնայած Սահմանադրության մեջ նշված է, որ ՍԴ նախագահն ընտրում է դատարանի կազմ, ՍԴ մյուս ներկայացուցիչները զրկված են 6 տարի հետո հավակնել ՍԴ նախագահը դառնալու իրենց իրավունքից, մինչև 2035 թ-ը գլխավոր դրույթը չի գործում, որովհետև այն սեփականաշնորհված է: Երբեք էլ այս մասն ուժի մեջ չի մտնի, որովհետև ՀՀ դինամիկան ցույց է տալիս, որ 10 տարին մեկ ՀՀ-ում տեղի են ունենում Սահմանադրական փոփոխություններ: Ինչքան էլ համոզել են ժողովրդին, թե տեսեք ունենք ինչ Սահմանադրական դատարան, այդ նկարագրված դատարանը երբեք էլ չենք ունենալու: Հանրությունը տիրապետու՞մ է ինֆորմացիային, թե Սահմանադրական դատարանի դատավորների հետ ինչ է տեղի ունենում: Տեսեք, մյուս դատավորներն անընդհատ եթերներում են, ելույթներ են ունենում, նիստեր են անցկացնում, նրանց տեսնում ենք, 20 տարի ՀՀ քաղաքացին տեղյակ չէ, թե ինչ է անում ՍԴ դատավորը, ինչ է լինում նրա հետ»:

ՀՀ վարչապետը նշեց նաև․ «Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանին ասել է՝ քեզ ցմահ տալիս ենք ՀՀ վարչապետ, Գագիկ Հարությունյանին տվել են ԲԴԽ-ն, նա էնտեղ է նախագահում, դե ինձ էլ ինչ կտաք կտաք սկզբունքով, մի բուդկա սեփականաշնորհելու նման Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը»:

Ամենաթարմ