Իրավական
22:40 26/12/2019

Հրայր Թովմասյանը վաղը կհարցաքննվի

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը. «Վաղը ժամը 10:30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչը պարոն Թովմասյանի հետ կապված քննչական գործողություն է կատարելու, հարցաքննություն է տեղի ունենալու»:

Հարցին, թե ՍԴ նախագահին հարցաքննելու ընթացակարգը պահպանվո՞ւմ է, Արման Մակինյանն ասաց.«Ուրեմն, «Սահմանադրական դատարանի» մասին սահմանադրական օրենքը կարգավորում է ընթացակարգերը, նախապես հայտնում են հարցաքննության անհրաժեշտության մասին, ընտրվում է հարցաքննության համար վայր և ժամ, այդ հարցերը համաձայնեցված են»:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում: ՀՔԾ-ից հայտնեցին, որ ՀՔԾ քննիչը ՍԴ-ում խուզարկություն չի իրականացրել, այլ մանրամասներ չհայտնեցին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ