fbpx
Հասարակություն

Հրազդան գետում դի է հայտնաբերվել

Հուլիսի 9-ին, ժամը 22:28-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քաղաքացու դին գտնվում է Հրազդան գետում:

Փրկարարները գետից դուրս են բերել մոտ 60 տարեկան տղամարդու դի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ