Մարզեր
21:00 05/11/2019

Հրազդան համայնքն արդեն ունի բազմաֆունկցիոնալ էքսկավատոր

Հրազդանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից իրազեկվում ենք, որ համայնքն արդեն ունի նոր JCB մակնիշի բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, որի միջոցով համայնքում բարեկարգման աշխատանքներն առավել արդյունավետ կիրականացվեն:

Այն ձեռք բերելու համար Հրազդանի համայնքապետարանը դիմել էր ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը և ստացել դրական պատասխան:

Ինչպես հայտնեցին համայնքապետարանից, բազմաֆունկցիոնալ էքսկավատորը ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության նվերն է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ