fbpx
Հասարակություն

Հրազդանում հայտնաբերվել է նռնակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15:34-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի մոտակա հողատարածքում նռնակ է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է РГД-5 տեսակի ձեռքի նռնակ:

Մինչ սակրավորների՝ կանչի վայր հասնելը փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ