fbpx
Իրավական

Հրազենային վնասվածք և դանակահարություն. բացահայտում

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 1-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել անհայտ տղամարդ:

«Հիվանդանոցից հաջորդ ահազանգը ապրիլի 2-ին էր. ժամը 00.05-ին «ձախ կրնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել մեկ այլ երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Պարզել էր, որ նրանք վնասվածքները ստացել էին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և 9 մմ տրամաչափի պարկուճ:

Փաստով քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 1-ին, ժամը 23.00-ին, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին, որի ընթացքում 33-ամյա երիտասարդը դանակահարել էր, իսկ 23-ամյա երիտասարդը 9 մմ տրամաչափի հրազենով կրակել էր հիվանդանոց տեղափոխվածներին: Նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ