Աշխարհ

Հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետը

2016 թվականի նոյեմբերից Էստոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող իշխող «Կենտրոն» կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը հրաժարական է տվել։ Նա այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդի նիստից հետո։

Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։

Նշվում է, որ ավելի վաղ կոռուպցիայի մեղադրանքներ էր առաջադրվել իր կուսակցությանն ու 5 ֆիզիկական անձի։

Ելնելով այս հանգամանքից՝ Ռատասը որոշել է հրաժարական տալ, որ «հնարավորություն տա լույս սփռել բոլոր հանգամանքների վրա և հասնել պարզության»։

Հրաժարական տված վարչապետը հայտնել է նաև, որ լխավոր դատախազն ու անվտանգության ոստիկանության գլխավոր տնօրենը կոնկրետ իր դեմ բողոքներ չունեն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ