Հայազգի շախմատիստ Սարգիս Սարգսյանը դարձել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ մրցաշարն FIDE-ն մրցաշարն անցկացրել է նոյեմբերի 4-ից 14-ը։
Մրցաշարին մասնակցում էին 249 շախմատիստներ։ Այն անցկացվում էր 45+10 ժամակարգով, 9 մրցախաղով։
Ըստ աղբյուրի՝ Սարգսյանը 9 հնարավորից հավաքեց 8,5 միավոր ու հռչակվեց աշխարհի չեմպիոն։