fbpx
Հասարակություն

Հրդեհ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին. տուժածներ չկան

Ապրիլի 28-ին, ժամը 14:12-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք և չբնակեցված փայտյա տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:51-ին, մարվել՝ 15:37-ին:

Ամբողջությամբ այրվել են տնակը՝ մոտ 15 քմ և խոտածածկույթ՝ մոտ 15 հա: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ