fbpx
Հասարակություն

Հրդեհ ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում

Հուլիսի 14-ին, ժամը 00:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել` 01:40-ին:

Ամբողջությամբ այրվել է կոմպրեսորային տեղամասը (մոտ 120 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ