Հասարակություն
10:42 14/03/2019

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

Մարտի 14-ին՝ ժամը 04:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում՝ «Golden Second» հյուրանոցի մոտակայքում գտնվող ավտոտնակում, այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նազարբեկյան թաղամասի թիվ 18/3 հասցեում գտնվող «Վլադիմիր Բազայան» ԱՁ-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում (մոտ 70 քմ տարածք):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:59-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ