fbpx
Հասարակություն

Հրդեհ ավտոտնակում

Հուլիսի 11-ին, ժամը 14:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բակում այրվում է ավտոտնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15։33-ին։ Ավտոտնակում (24 քմ) այրվել են կենցաղային իրեր, կուտակած փայտ և գույք: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ