fbpx
Հասարակություն

Հրդեհ Բագրատաշեն գյուղում. 375 քմ մակերեսով տունն այրվել է ամբողջությամբ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 01:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լ. Խ.-ին պատկանող երկհարկանի տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:18-ին: Ամբողջությամբ այրվել է տունը՝ 375 քմ, ներքնահարկում՝ կուտակած 15 խմ վառելափայտ, 10 անվադող և 20 լ-ոց տարաներով մոտ 200 լ շարժիչի յուղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ