fbpx
Արցախ

Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում»-ում հրդեհ է բռնկվել

Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Այսօր ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին:

Նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ:

Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է արտադրամասը: Պատճառը դեռ հայտնի չէ:

Աշխատողները տարհանվել են վայրից, որից հետո հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջում:

Կարակը մարվել է ժամանակին: Տուժածներ չկան»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3933340343367078?__cft__%5B0%5D=AZX4vvFECeIakJRIFLaI3sNF2bwRWDsLY-rpGU9XXTqZOwSWB84G7CAwlROeNgRkMNaGiiMqu7b9gRogApHOCExU3XAluJBHgWc2G7CClduy3AtkOUKRnWrGT_JpTisKtF96oG7gjWLi2n7q5_tUSNDf&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ