Բաքվում երեքշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել քաղաքի ամենամեծ «Սադարակ» առևտրի կենտրոնում: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Ինչպես փոխանցում են տեղական աղբյուրները, հրդեհը բռնկվել է շուկայի կենտրոնում, այդ պատճառով հրշեջ մեքենաները չեն կարողանում մտնել դեպքի վայր: Ականատեսների խոսքով՝ հրդեհվել է մի քանի խանութ:
Նշենք, որ «Սադարակ» առևտրի կենտրոնը Բաքվի արվարձանում է: Դրա մակերեսը 100 հեկտար է: Այն ներառում է մանրածախ և մեծածախ առևտրի ավելի քան 12 հազար օբյեկտ, գյուղատնտեսական ապրանքների շուկա, մեկ հարկանի մեծածախ պահեստ, տարբեր ինժեներական կառույցներ: