fbpx
Արցախ

Ադրբեջանցիների կրակոցներից Արցախի սահմանին մոտ հրդեհ է բռնկվել

Երեկ Ադրջանական կողմի արձակած կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել Արցախի սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկ տարածքում։

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակի Facebook-ի էջից։

«Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ