fbpx
Հասարակություն

Հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի տներից մեկում:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքում (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ