fbpx
Հասարակություն

Հրդեհ է գրանցվել Բատիկյան փողոցում. կա զոհ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 06:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:04-ին: Այրվել է խոհանոցն ամբողջությամբ (20 քմ). հատակին հայտնաբերվել է բնակչի (Վոլոդյա Ս., ծնված 1951 թ.) դին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ