Հրդեհ Երևան քաղաքի Բագրևանդ թաղամասում

Հրապարակող՝

firefighters-fighting-fire_1600

Ամենադիտվածներ

Հունիսի 21-ին, ժամը 00:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ թաղամասում գտնվող «Ժպիտ» ռեստորանի խոհանոցում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրևանդի փողոցի թիվ 110/1 հասցեում գտնվող «Ժպիտ» ռեստորանի խոհանոցում (սեփականատեր՝ Կ.Ա.) այրվել են կախովի առաստաղը (մոտ 3 քմ), 1 հատ պլաստմասսայե տարա և գազի կաթսան՝ մասամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ