fbpx
Հասարակություն

Հրդեհ Երևանի մանկապարտեզներից մեկում

Փետրվարի 10-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մոլդովական փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող թիվ 104 մանկապարտեզի սենյակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին, մարվել՝ 01:10-ին: Մասամբ այրվել է գույքը (մահճակալ, հեռուստացույց, էլեկտրական տաքացուցիչ, դուռ և երկու ներքնակ) և ջերմահարվել առաստաղը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ