fbpx
Հասարակություն

Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

Ապրիլի 26-ին, ժամը 12:57-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 37 շենքի դիմաց այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:15-ին, մարվել՝ 13:35-ին:

Այրվել են մետաղյա ավտոտնակի առաստաղը՝ 32 քմ, տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 10 քմ և խոտածածկ տարածք՝ մոտ 100 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ