Մայիսի 28-ին, ժամը 03:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:33-ին, մարվել՝ 06:08-ին: Տնակը (մոտ 50 քմ) գույքով մասամբ այրվել է:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։