Հրդեհ Գյումրիի շենքերից մեկի շքամուտքում. կան տուժածներ

Հրապարակող՝

India fire

Ամենադիտվածներ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ժամը 02:25-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում այրվում է շինություն, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուլվարային թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:43-ին:

ԱԻՆ-ից հայտնում են, որ այրվել են շքամուտքում կուտակած կենցաղային աղբ (մոտ 7 խմ) և մալուխ (մոտ 80 գմ):

Ծխահարման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Կ․ Մ․-ն (ծնված 1995 թ.) և Ա․ Օ․-ն (ծնված 1998 թ.), ովքեր ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Գ․ Օ․-ն (ծնված 2008 թ.), Մ․ Օ․-ն (ծնված 2012 թ.) և Ա․ Օ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները Ա․ Օ․-ի և Մ․ Օ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ․ Օ․-ինը՝ ծանր։

Ամենաթարմ