Մարզեր
16:55 30/06/2020

Հրդեհ Գյումրիում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ արտակարգիրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 30-ին, ժամը 13:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 14:47-ին: Այրվել են տան մանսարդային տանիքը (մոտ 90 քմ) և խորդանոցի տանիքը (մոտ 10 քմ)։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ