Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 11։15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Ողջ Մոսկվայով Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող պաստառներ են տեղադրվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
- Նախագահն ընդունել է ԱՍՀ նախարար Մկրտչյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին, մարվել՝ 12։09-ին», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
