fbpx
Հասարակություն

Իջևանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 26-ին, ժամը 03։52-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 5 շենքի տանիքում ծուխ է նկատվում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:40-ին, մարել՝ 06:42-ին:

Շենքի տանիքում (մոտ 250 քմ) այրվել են կենցաղային իրեր (մոտ 30 քմ), 1 ջրի բաք, 2 հատ հենասյուն և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 40 քմ):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ