fbpx
Հասարակություն

Հրդեհ Կոմիտասի Նոր Զովքի պահեստում

Երեկ՝ ապրիլի 18-ին, ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։16-ին։ Սուպերմարկետի նկուղային հատվածում այրվել է խմիչքների տաղավար (մոտ 5 քմ), ծխահարվել է աշխատակից Ռ. Ա.-ն (ծնված 2001 թ․)․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ