fbpx
Հասարակություն

Հրդեհ Մուշավան թաղամասի անասնագոմերից մեկի տանիքում

Հունիսի 26-ին, ժամը 18:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին, մարվել՝ 19:47-ին:

Պարզվել է, որ այրվել են թիվ 21 տան (սեփականատեր Մ.Հ.) անասնագոմին կից շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ