fbpx
Հասարակություն

22:50 19/7/2019

Հրդեհ Նորագյուղ թաղամասում. այրվել է խոտածածկ տարածք

Հուլիսի 19-ին, ժամը 11:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի վերականգնողական կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:25-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորագյուղ թաղամասի Ամերիկյան փողոցի տներից մեկին հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:42-ին, մարվել՝ 13:49-ին:

Այրվել են չբնակեցված շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (40 քմ), 3 հա խոտածածկույթ, 4 ծառ և ջերմահարվել՝ 7 ծառ:

Վերեվ