fbpx
Հասարակություն

Հրդեհ Սիսիան քաղաքում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հայտնում է, որ հունիսի 24-ին, ժամը 09:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:23-ին, մարվել՝ 09:31-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ