fbpx
Հասարակություն

Հրդեհ Երևանի Սուվորովի փողոցում

Հունվարի 9-ին, ժամը 05։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուվորովի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել,, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։57-ին, մարվել՝ 06։08-ին։ Այրվել են տան հյուրասենյակը և ննջասենյակը՝ գույքով, ջերմահարվել՝ տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ