fbpx
Հասարակություն

Հրդեհ մեծամորի տներից մեկում․ կա տուժած

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 00։46-ին ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները տարահանել են 8-րդ և 9-րդ հարկի բնակարանների բնակիչներին:

Նշվում է նաև, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 01:13-ին, մարվել՝ 01:51-ին: Մասամբ այրվել են բնակարանի (մոտ 50 քմ) նախասրահը և հյուրասենյակը՝ գույքով․ հյուրասենյակի հատակին ծխահարված և անգիտակից հայտնաբերվել է Գ․ Օ․-ն (ծնված 1985 թ․), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Մեծամոր քաղաքի ԲԿ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ