fbpx
Հասարակություն

Հրդեհ Վանաձորի բնակարաններից մեկում

Հուլիսի 7-ին, ժամը 10:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որը հրդեհը բռնկվել է Գրիբոյեդովի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:23-ին:

Այրվել են ննջասենյակի պատուհանը (մոտ 3 քմ), մեկ զգեստապահարան և մեկ մահճակալ՝ մասամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ