fbpx
Հասարակություն
15:10 25/02/2020

Հրդեհ Վայոց ձորի Արին գյուղում

Փետրվարի 24-ին, ժամը 22:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված տանը և կից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 25-ին, ժամը 01:10-ին, մարվել՝ 03:15-ին:

Այրվել են տան առաստաղը (մոտ 24 քմ), սենյակի փայտյա կառուցատարրերը (մոտ 18 քմ), անասնագոմի տանիքի (մոտ 40 քմ) փայտյա կառուցատարրերը, և ջերմահարվել՝ մոտ 40 քմ ազբոշիֆեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ