fbpx
Հասարակություն

Հրդեհ Զովունիի տներից մեկում․ դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ

Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Զովունիում տուն է այրվում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ:

Հետագայում հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ ու դեպքի վայր են մեկնել նաև ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10։02-ին, մարվել՝ 10։23-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ