Առողջապահություն

«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:

Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Մեկ պացիենտ դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք:

Նշվում է, որ անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ