fbpx
Հասարակություն

Չարենցավանում հրդեհից տուժած Սաֆարյանները զրկվել են տանիքից և օգնության կարիք ունեն

Ծովինար և Մանե

Ապրիլի 27-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել: ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկների և օպերատիվ խմբի ջանքերով տարհանվեցին բնակիչներն ու իրականացվեց հրդեհի մեկուսացում։

Ամբողջությամբ այրվել էր տան գույքը, կենցաղային իրերը և կոտրվել էր հարևան բնակարաններից մեկի հյուրասենյակի ապակին: Հրդեհի հետևանքով մեկ տարեկան Մանե Սաֆարյանը հոսպիտալացվել էր։

Ինչպես Azat TV մեդիանախաձեռնությանը հայտնեց Ծովինար Սաֆարյանը՝ ընտանիքի բաղկացած է վեց հոգուց։ Ծովինարը՝ մայրը, և նրա հինգ երեխաները գտնվում են անելանելի վիճակում՝ երեխաներից մեկը հոսպիտալացված է, մյուսը մեկը գտնվում է հարազատների մոտ, մնացած երեքը ժամանակավոր բնակվում են Ծովինարի մոր տանը՝ մեկ սենյականոց բնակարանում, որի պայմանները  բնակվելու համար բավարար չեն փոքր լինելու և խոնավության պատճառով։

Դժբախտ իրադարձությունից հետո ընտանիքը ծանր դրության մեջ է հայտնվել, որովհետև ընտանիքի մայրը ո՛չ ապրուստի միջոց ունի, ո՛չ աշխատանք և ո՛չ էլ բնակարան վարձելու հնարավորություն։ Նրանց ամբողջ ունեցվածքն այրված է։

Մանե և Սամվել

Մանե և Սամվել

Ըստ Ծովինարի, իրենց տարբեր մարդիկ են օժանդակել սնունդով, հագուստով և գումարով, սակայն մինչև այս պահը պետությունը նման խնդիրներով նրանց ոչ մի օգնություն չի տրամադրել։ Կարելի է ասել, որ միայն բուժօգնությունն է, որ ներկա պահին ստանում է Ծովինարի զույգ երեխաներից մեկը՝ Մանեն, ով հիմա գտնվում է Այրվածքաբանական կենտրոնում բուժման նպատակով։

Մեզ մայրը փոխանցնեց, որ այլ ելք չի գտնում, քան խնդրի մասին բարձրաձայնելը, որպեսզի պատկան մարմինների ուշադրությունը գրավի, ինչպես նաև այն մարդկանց, որոնք հնարավորություն և կարողություն ունեն այս օրերին իրեն սատար կանգնելու։

Azat TV մեդիանախաձեռնությունը նրանց սատարելու նպատակով՝ խնդրանքով դիմում է հետևորդներին, ինչպես նաև կոչ անում պատկան մարմիններին, որպեսզի օժանդակություն տրամադրեն Ծովինար Սաֆարյանին և իր հինգ երեխաներին։ Եթե կան օգնություն հասնելու կամեցողներ, կարող են մեզ հետ կապ հաստատել՝ info@azat.tv կամ գրել մեր Ֆեյսբուքի էջին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ