Հասարակություն

Հրդեհներ ՀՀ տարածքում. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 8000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 4000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ մոտ 300 քմ, Նորագավիթ վարչական շրջանում՝ մոտ 3 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ մոտ 500 քմ,

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ մոտ 3 հա,

Նուբարաշեն-Լանջազատ ավտոճանապարհին՝ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ