fbpx
Կառավարություն

Հրդեհների մարման աշխատանքների համար ԱԻՆ-ը կունենա ուղղաթիռ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ նախարարությունը մյուս տարի հրդեհների դեմ պայքարելու համար սպասում է 22 ճապոնական և 26 ռուսական մեքենաների:

«Այս տարի հրդեհների քանակն աննախադեպ էր, ունեցել ենք 3000-ով ավել հրդեհ: Եղած տեխնիկան մնում է, բայց պետք է ավելացումներ լինեն: Բնականաբար, մենք պետք է պատրաստվենք հաջորդ տարվա հրդեհներին: Եվ սպասում ենք նոր խմբաքանակի` ճապոնական և ռուսական ուղղություններից` ճապոնական 22 մեքենա , ռուսական 26 մեքենա»,-ասաց նախարարը:

Ցոլակյանը հավելեց, որ հրդեհների մարման աշխատանքների համար ուղղաթիռ ևս ունենալու են: Ավելորդ ծախսերից խուսափելու համար այդ հարցը լուծում են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ