Հասարակություն

Նավուր գյուղում բռնկված հրդեհը մարվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ եպտեմբերի 22-ին, ժամը 03:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր (3000 հակ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։06-ին, մարվել՝ 11։51-ին։ Այրվել են 3000 հակ պահեստավորած անասնակեր, տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 180 քմ), և վնասվել` թիթեղյա ծածկը։

Հրդեհաշիջմանը մասնակցել է 20 հրշեջ-փրկարար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ