fbpx
Մարզեր

Մարմաշեն գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 14:53-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1200 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։41-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ