fbpx
Աշխարհ

Հրեական բնակավայրերի կառուցումը Հորդանանի ափին ապօրինի է․ Մոգերինի

Եվրամիությունը շարունակում է անօրինական համարել Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արևմտյան ափին: Այս մասին ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ։

«Բռնազավթված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման Իսրայելի քաղաքականության նկատմամբ Եվրոպական միության դիրքորոշումը հստակ է, այն անփոփոխ է մնում։ Բնակավայրերի կառուցման այդ ամբողջ գործունեությունն անօրինական է՝ ըստ միջազգային իրավունքի, և խարխլում է պաղեստինաիսրայելական հակամարտությունը երկու պետությունների սկզբունքի հիման վրա լուծելու և կայուն խաղաղության հեռանկարի կենսունակությունը, ինչպես դա հաստվատված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2234 բանաձևով»,-նշվում է հայտարարության մեջ:

Եվրոպական կառույցը կոչ է անում Իսրայելին դադարեցնել բնակարանաշինության հետ կապված ցանկացած գործունեություն իր՝ որպես օկուպացնող տերության պարտավորություններին համապատասխան։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի համարում, որ Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ