fbpx
Քաղաքականություն
12:30 30/06/2019

Հրեաների պատճառով կրկին փակվել է Ֆրանսիային պատկանող «Թագավորների շիրիմը»

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը որոշում է կայացրել փակել «Թագավորների շիրիմը» մեկ օր աշխատելուց հետո: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:

Նշենք, որ Ֆրանսիային պատկանող հուշարձանը վերակառուցվել է 9 տարի։ Այն կրկին փակվել է անկարգությունների պատճառով:

Ուղղափառ հրեաները փորձել են ներս մտնել առանց տոմսերի: Բացի դրանից՝ նրանք հարձակվել են հյուպատոսության երկու աշխատակիցների վրա:

Ֆրանսիացի դիվանագետներն Իսրայելի իշխանություններից պահաջում են անհրաժեշտ միջոցներ կիրառել «Թագավորների շիրիմի» մոտ կարգուկանոն պահպանելու համար և հետևել, որ Ֆրանսիայի սեփականության իրավունքները չխախտվեն:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ