fbpx
Քաղաքականություն

Հրեաները ներողություն են խնդրել հայերից՝ Երուսաղեմի ծեծկռտուքի համար

Իսրայելի Քնեսեթի անդամները, հոգևոր առաջնորդները և իսրայելական ոստիկանության ներկայացուցիչները նախօրեին այցելել են Երուսաղեմի Հայոց պատրիարքություն:

«Այցի ժամանակ իսրայելական կողմի ներկայացուցիչները ներողություն են խնդրել հունիսի 8-ին ուլտրա-ուղղափառ հրեաների և հայկական հոգևոր սեմինարիայի սաների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

Նա ասել է, որ իսրայելական պատվիրակության կազմում ընդգրկվել են Քնեսեթի անդամ Իցխակ Փինդրուսը, ռաբբի Դավիթ Ռոզենը, Ոստիկանութեան սպաներ և Երուսաղեմում միջմշակութային կենտրոնի տնօրեն Խագի Ագմոն Շնիրն ու իր քարտուղար Մերավ Ստեյնը:

Հունիսյան միջադեպից հետո իսրայելական լրատվամիջոցներում ոչ հավաստի տեղեկություն էր տարածվել, որ սեմինարիայի 60 հայ սաներ հարձակվել են հրեաների վրա: Երուսաղեմի պատրիարքարանն, իր հերթին, հրապարակել էր կատարվածի շուրջ իր կարծիքը, որից հետո ոստիկանությունը հետաքննություն անցկացնելով խոստովանել էր, որ ծեծկռտուքի հրահրողները ոչ թե հայերն են եղել, այլ հրեաները:

https://www.facebook.com/photo.php?fbid=10218685797878767&set=a.10208816766239144&type=3&theater

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ